ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ՀՀ-ում Միավորված Ազգերի Կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ տիկին Կոնսուելո Վիդալ
17 հուլիսի, 2008Ս.թ. հուլիսի 17-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց ՀՀ-ում Միավորված Ազգերի Կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալ-Բրյուսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ստեղծվող Սփյուռքի նախարարության հայեցակարգի մշակման, ինչպես նաեւ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ուղղությամբ ՄԱԿ-ի գրասենյակի հնարավոր աջակցության հարցերը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի գյուղերում միջազգային ճամբարների ստեղծման հնարավորության եւ դրանցում երեխաներին անգլերեն լեզվի ուսուցանման ու սփյուռքահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպման հետ կապված հարցերին: