Հայաստանի արտգործնախարարը շարունակում է այցելությունը Վաշինգտոն 16 հուլիս 2008թ. Վաշինգտոն այցի երկրորդ օր

16 հուլիսի, 2008

Վաշինգտոն այցի երկրորդ օրը` հուլիսի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես եկավ «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International Peace), որն համարվում է քաղաքականության բանագավառում Վաշինգտոնի ամենահեղինակավոր հաստատությունը, որը ստեղծվել է 1910 թ.:


Իր ելույթում նախարար Նալբանդյանն մասնավորապես անդրադաձավ հայ-ամերիկյան հարաբերություններին, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման հարցերին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ հայ-թուրքական հարաբերություններին: Այնուհետեւ ՀՀ արտգործնախարարը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականություն տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցերի:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց նաեւ ԱՄՆ մարդու իրավունքների գծով փոխպետքարտուղար Դեվիդ Կրամերի հետ: Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում հետընտրական զարգացումների հետեւանքով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում առաջացած խոչընդտների հաղթահարմանն ուղղված քայլերը:
Նախարար Նալբանդյանը ներկայացնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի դրույթների իրականացման նպատակով Հայաստանի իշխանությունների կողմից կատարվող քայլերը, նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումները դա Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է եւ Հայաստանի ղեկավարությունը վճռական է շարունակել եւ խորացնել այդ գործընթացը ոչ միայն եվրոպական կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների պատճառով կամ բարեկամ երկրների հորդորներով, այլ որովհետեւ դա, առաջին հերթին, բխում է մեր երկրի եւ մեր ժողովրդի շահերից: Ընգծելով, որ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկված, Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ Հայաստանի իշխանությունների գիտակցում են, որ դեռեւս բավական անելիքներ կան եւ նրանք հաստատակամ են առաջ գնալու այդ ճանապարհով:
Պարոն Կրամերը կիսելով նախարար Նալբանդյանի կարծիքը, ասաց, որ Միացյալ Նահանագները որպես Հայաստանի բարեկամ երկիր ցանկանում են, որ Հայաստանը շուտափույթ կերպով հաղթահարի առաջացած դժվարությունները եւ հենվելով առավել ամուր հիմքերի վրա շարունակի իր ժողովրդավարական զագացումը: Պարոն Կրամերը ավելացրեց, որ այդ նպատակով Ամերիկայի Միացյան Նահանագները պատրաստ են համապատասխան աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց ամբողջական ծավալով կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերսկսման հետ կապված հարցերը` կարեւորելով կորպորացիայի ծրագրերի տնտեսական եւ քաղաքական նշանակությունը հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ենթատեքստում:


Դեսպան Դանիլովիչը ասաց, որ կորպորացիայի մասնագետները արդյունավետ են գնահատում Հայաստանում իրականացրած համատեղ աշխատանքները, եւ հույս հայտնեց, որ ս.թ. սեպտեմբերին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր խորհուրդը հնարավորություն կունենա վերահաստատել կորպորացիայի չափորոշիչներին Հայաստանի համապատասխանելիությունը:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը իր վերջին նիստում որոշում է կայացրել մոտ 17 մլն. ԱՄՆ դոլար հատկացնել միջգյուղական ճանապարհների կառուցման վերաբերյալ «Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ- Հայաստան» կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու նապատակով, ինչը ծրագիրը շարունակմանը նպաստելու Հայաստանի իշխանությունների հաստատակամության եւս մեկ արտահայտությունն է:

Նույն օրը նախարար Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպեց Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջոզեֆ Նոլենբերգի եւ հանձնախմբի անդամների հետ:
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:


Կոնգրեսականները ներկայացրեցին հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշեցին, որ իրենց համարում են հայ ժողովրդի բարեկամ եւ շարունակելու են իրենց գործունեւությունը ի նպաստ հայ ժողովրդրի եւ Հայաստանի:
Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմատենչ քարոզչությանը, ինչպես նաեւ նշեց, որ Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է սպառազինությունների սահմանափակման միջազգային պայմանագրերը, մասնավորապես Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները, ինչը անհրաժեշտ ուշադրության չի արժանանում միջազգային հանրության կողմից:

Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական բերափոոումների ընթացքը:

 

Տպել էջը