ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեն հիմնադրեց գրադարան 16 հուլիս 2008թ. Ս.թ. հուլիսի 15-ին Մոմջյան
16 հուլիսի, 2008Ս.թ. հուլիսի 15-ին Մոմջյան բարեգործական հիմնադրամի ղեկավար պարոն Ռոմեն Կոզմանյանը եւ «Մուղնի» հրատարակչության ղեկավար տիկին Ռուզան Պետրոսյանը Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեին հանձնեցին ավելի քան 150 անուն գրականություն: Այդ աշխատությունների մեծ մասը Սփյուռքի մեր գիտնականների եւ հրապարակախոսների գործերն են, ինչպես եւ Սփյուռքին եւ նրա պատմությանը վերաբերող աշխատություններ:
Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նման նվիրատվության համար եւ շեշտեց, որ կոմիտեի աշխատանքի առանահերթությունների թվում է տեղեկատվության կուտակումն ու տարածումը, եւ, հետեւաբար, մեծ է սեփական գրադարան հիմնելու ցանկությունը: Նա ընդգծեց Սփյուռքի մեր հայրենակիցներին վերաբերող տեղեկատվական ընդգրկուն բազայի ստեղծման անհրաժեշտությունը, յուրօրինակ համահայկական մարդահամարի անցկացումը, ինչը թույլ կտա ավելի սերտացնել արտերկրի հայ համայնքների կապը հայրենիքի հետ: