ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Կարո Արմենի հետ 14 հուլիս 2008թ.

16 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Կարո Արմենի հետ:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց իրականացված ծրագրերի համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու ծրագրերի ընդլայնմանը, ինչպես նաեւ ապագա ծրագրերի իրականացմանը:

Կարո Արմենը հակիրճ ներկայացրեց Հիմնադրամի զարգացման ծրագիրը, որն ընդգրկում է տնտեսական զարգացման, առողջապահության, սոցիալական զարգացման, կրթական բարեփոխումների ոլորտները եւ վերաբերում է գյուղական համայնքների զարգացմանը:

Տեղեկանք: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է աղքատության հաղթահարումը Հայաստանում` գյուղական վայրերի վերականգնման ուղղությամբ տարվող առանցքային նշանակության ծրագրերի իրականացման միջոցով: 2006 թվականի փետրվարին նորամուծություն համարվող քլասթերինգի (խմբաստեղծում) սկզբունքի ներկայացմամբ հիմնադրամն այժմ իրականացնում է «Օրինակելի գյուղախումբ» ծրագիրը եւ գործունեություն է ծավալել Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի վեց հարակից գյուղերում: 2006 թվականից ի վեր, ի լրումն իր օրինակելի գյուղ Քարակերտի, հիմնադրամը աշխատում է նաեւ Արգինա, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան եւ Շենիկ համայնքներում:

 

Տպել էջը