ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ է ունեցել «Նորավանք» ԳԿՀ-ում 04 հուլիս 2008թ.

14 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 4-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանի հանդիպումը «Նորավանք» հիմնադրամի տնօրինության, ծրագրերի ղեկավարների եւ փորձագետների հետ:
Տկն. Հակոբյանը նշել է, որ այս օրերին մշակվում է «Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման մասին» հայեցակարգ եւ կարեւորվում է, հատկապես, գաղափարական, իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հիմնախնդիրների լուծման մեխանիզմների ճշգրիտ որոշումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հիմնահարցերը` Սփյուռքի համախմբման, համահայկական մտածելակերպի ամրապնդման, Սփյուռքում հայապահպանության գործում Հայաստանի Հանրապետության ակտիվ ներգրավման անհրաժեշտության, Հայաստանի զարգացման եւ հզորացման գործում համայն հայության ներուժի օգտագործման հիմնախնդիրները:

Հանդիպման մասնակիցներն իրենց ելույթներում հատկապես կարեւորել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման համար տեղեկատվական բարձրագույն տեխնոլոգիաների կիրառման, համահայկական նշանակության միջոցառումների կազմակերպման, հայապահպանության նոր ձեւերի եւ մեթոդների մշակման, ինչպես նաեւ այլադավան, այլալեզու հայերի հետ տարվող աշխատանքային ծրագիր ունենալու մասին:
Տպել էջը