Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանին 08 հուլիս 2008թ.

14 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք գործակցության հիմնախնդիրները, նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ գործակցության հաստատման եւ իրականացման սկզբունքները:

Նույն օրը տկն. Հակոբյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի անդամների հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման համար համահայկական նշանակության միջոցառումների կազմակերպման, հայապահպանության, համահայկական մտածելակերպի ամրապնդման, ինչպես նաեւ համայն հայության ներուժի օգտագործման հիմնախնդիրները:
Տպել էջը