Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գրողների համահայկական 4-րդ համաժողովի պատվիրակներին 8 հուլիս 2008թ.
08 հուլիսի, 2008Ս.թ. հուլիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԱԳՆ Սփյուռքի կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեցին Գրողների համահայկական չորրորդ համաժողովի մասնակիցներին:
Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց համաժողովի անցկացումը` նշելով, որ դա ավելին է, քան ուղղակի աշխարհի երկրներում ստեղծագործող հայ գրողների հավաք, եթե հաշվի առնենք մեր ժողովրդի բացառիկ վերաբերմունքը դեպի մեսրոպատառ գիրն ու գիրքը։Անդրադառնալով Սփյուռքի հայ գրողների գործունեությանը` նախարար Նալբանդյանը կարեւորեց նրանց դերը ոչ միայն որպես գրողների, այլեւ որպես ուսուսցիչների, մանկավարժների, հայապահպանության առաքելությունն իրականացնող նվիրյալների:
Հայաստանի արտգործնախարարը նաեւ վստահություն հայտնեց, որ աջակցությունը սփյուռքահայ գրողներին կդառնա առաջիկայում ստեղծվելիք Սփյուռքի նախարարության առջե— դրված կարեւոր հարցերից մեկը:
Էդվարդ Նալբանդյանն ըդգծեց, որ եթե մինչեւ այսօր ասվում էր, որ Հայրենիքը զգում է Սփյուռքի աջակցության կարիքը, ապա այսօր մենք ասում ենք. այդ աջակցությունը պիտի լինի փոխադարձ եւ Հայրենիքն ու Սփյուռքը պիտի միմյանց սատար եւ աջակից լինեն:
Նախարար Նալբանդյանը նաեւ պատասխանեց սփյուռքահայ գրողների Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: