ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը 8 հուլիս 2008թ.

08 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 4-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին է հանձնել ԵԱՀԿ-ում
ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնում իր նշանակման մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:

Ողջունելով ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին` ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել այցելության համար` վստահեցնելով, որ ԵԱՀԿ քարտուղարությունն իր գլխավորությամբ պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԵԱՀԿ շրջանակներում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Դեսպան Հովակիմյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի համար ԵԱՀԿ-ն անփոխարինելի դեր եւ նշանակություն ունի եվրոպական տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության զարգացման, ինչպես նաեւ կայունության ապահովման եւ ամրապնդման տեսանկյունից, եւ այս առումով Հայաստանը ողջունւոմ է գլխավոր քարտուղարի կողմից տարվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Տպել էջը