ՀՀ ԱԳՆ արձագանքը Կաբուլում Հնդկաստանի դեսպանության մոտ տեղի ունեցած պայթյունի առնչությամբ 9 հուլիս 2008թ.
08 հուլիսի, 2008Հայաստանում մենք խոր վրդովմունքով տեղեկացանք Քաբուլում Հնդկաստանի դեսպանության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը խլել է մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների կյանք: Անմեղ զոհվածների թվում են նաեւ մեր գործընկերները` Հնդկաստանի դեսպանության աշխատակիցները:
ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է ահաբեկիչների այդ վայրագ գործողությունը, որը նպատակաուղղված է Աֆղանստանում իրադրության ապակայունացմանը եւ այդ երկրի խաղաղ զարգացման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերի ձախողմանը:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: