ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթթարի հետ 9 հուլիս 2008թ.

08 հուլիսի, 2008

Ս. թ. հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթթարին:



Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններն վերջին տարիներին ընդլայվում են, համատեղ ծրագրերի շրջանակն այժմ ընգրկում է տնտեսական նոր բնագավառներ: Նա ասաց, որ բարձրաստիճան այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են եւ կարեւոր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ՀՀ արտգործնախարարը կարեւորեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի դերակատարությունը համագործակցության իրականացման գործում եւ ասաց, որ անցյալ տարի տեղի ունեցած հանձնաժողովի 7-րդ նիստի որոշումներն հաջողությամբ կյանքի են կոչվում:

Իրանի առաջին փոխարտգործնախարար Ալիռեզա Շեյխաթթարին ընդգծեց, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների առաջընթացի համար հիմք են ծառայում երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու պատմամշակութային ընդհանրությունները: Նա վերահաստատեց Թեհրան այցելելու նախարար Նալբանդյանին ուղղված Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հրավերը:

Կողմերնանդրադարձան էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառում համատեղ ծրագրերին:

Զրուցակիցներ քննարկեցին նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրները, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկա փուլը:
Տպել էջը