Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել էֆոտոալբոմի շնորհանդես 27 հունիս 2008թ. Ս.թ. հունիսի
27 հունիսի, 2008Ս.թ. հունիսի 26-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության եւ Հայաստան Համահայկական Հիմնադրամի Արգենտինյան հանձնախմբի կողմից համատեղ կազմակերպվեց ընդունելություն-շնորհանդես բրազիլահայ ճարտարապետ եւ լուսանկարիչ Ստեփան Նորայր Շահինյանի` «Արմենիա» լուսանկարչական ալբոմի Արգենտինայում լույս ընծայման կապակցությամբ:
ՀՀ դեսպանատանը կայացած միջոցառմանը ներկա էին Հայաստան Հիմնադրամի Բուենոս Այրեսի հանձնախմբի անդամներ, արգենտինահայ բարերարներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաեւ դեսպանության անձնակազմը: Շնորհանդեսին ներկա գտնվեցին նաեւ այս օրերին Արգենտինայի մայրաքաղաքում անցկացվող միջազգային բժշկագիտական հեղինակավոր համաժողին Հայաստանը ներկայացնող Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն ՀՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը եւ նույն ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը:
Հրավիրյալներին ուղղված խոսքով դիմեց Արգենտինայում ՀՀ դեսպան Վ.Կարմիրշալյանը, որը, բարձր գնահատելով արգենտինահայ համայնքի ներդրումը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքներին, կոչ արեց շարունակել գործուն մասնակցություն բերել հայրենիքի զարգացմանն ուղղված համահայկական ծրագրերին:
Հիմնադրամի Արգենտինյան հանձնախմբի կատարած աշխատանքների մասին պատմեց հանձնախմբի նախագահ Խորխե Մյուրեքյանը: Ցուցադրվեց Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին նվիրված տեսաֆիլմ:
Գրքի վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի Հայաստան Համահայկական Հիմնադրամի հաշվին: