Բելառուսում տեղի է ունեցել գեղանկարչության միջազգայինպլեների ավարտական ցուցահանդեսի բացումը 17 հունիս 2008թ.
17 հունիսի, 2008Ս.թ. հունիսի 15-ին Մոգիլյովի գեղարվեստի մարզային թանգարանում կայացել է Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի մարզային իշխանությունների, Բելառուսի եւ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միությունների համատեղ ուժերով կազմակերպված գեղանկարչության միջազգային պլեների ավարտական ցուցահանդեսի բացումը։
Պլեների մասնակից տարբեր երկրների 30 անվանի գեղանկարիչ, մեկամսյա ստեղծագործական շրջան անցկացնելով Բելառուսի եւ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ցուցահադես էին ներկայացրել հնգական կտավ «Հայրենի տան բնապատկերը» թեմայով։ Կազմակերպիչների, մասնագետների եւ այցելուների համընդհանուր բարձր գնահատանքին են արժանացել Հայաստանի ներկայացուցիչ՝ գեղանկարչուհի Գյուլնարա Սարիբեկյանի կտավները հայկական գեղանկարչության դպրոցին բնորոշ իրենց գունագեղությամբ եւ նրբաճաշակությամբ։