ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի եւ Նիդեռլանդների դեսպանների հետ 16 հունիս 2008թ.
16 հունիսի, 2008Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի եւ Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Օննո Էլդերենբոշի (Onno Elderenbosch, նստավայրը` Թբիլիսի) հետ:
Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը քննարկել է Հայաստան-Ռուսաստան բազմաբովանդակ երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ս.թ. հունիսի վերջին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին:
Նիդեռլանդների դեսպան Օննո Էլդերենբոշի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Նախարար Նալբանդյանը կարեւորել է փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Նա գոհունակությամբ նշել է Համաշախարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին Նիդեռլանդների աջակցության մասին: Դեսպան Էլդերենբոշն, իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու եւ խորացնելու Նիդեռլանդների ձգտումը: