«Միջին Արեւելքի քրիստոնյաների միություն» կազմակերպությունըՄոնրեալում կազմակերպել է ընդունելություն 13 հունիս 2008թ.

13 հունիսի, 2008

Ս.թ. հունիսի 10-ին Կանադայում գործող «Միջին Արեւելքի քրիստոնյաների միություն» ազդեցիկ կազմակերպությունը (Rassemblement des Chretiens du Moyen Orient) Մոնրեալում կազմակերպել է ընդունելություն Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հայոբյանի պատվին: Ընդունելությանը ներկա էին մոտ 150 մարդ, այդ թվում` Մոնրեալի համալսարանի եւ Մոնրեալի ՄակԳիլ համալսարանի դասախոսներ, բարձրաստիճան հոգեւորականներ:

Ընդունելության պաշտոնական մասը բացել է միության փոխնախագահ Քամալ Քարազիվանը, խոսել է նաեւ միության նախագահ Ֆուադ Մասսին, որը ներկայացրել է ՀՀ գործերի հավատարմատարին:

Միության խնդրանքով իր ելույթում Արման Հակոբյանը հատուկ անդրադարձել է հայերի եւ Միջին Արեւելքի քրիստոնյաների բազմադարյա կապերին, Հայաստանի մերձավորարեւելյան քաղաքականությանը, նաեւ արտաքին քաղաքականության այլ հիմնահարցերին: Ելույթին հետեւել են մասնակիցների բազմաթիվ հարցերը, որոնք շարունակվել են նաեւ ընդունելության ոչ պաշտոնական հատվածի ընթացքում:

«Միջին Արեւելքի քրիստոնյաների միության» ղեկավարությունը խնդրել է նաեւ, որ ՀՀ դեսպանությունը հովանավորի, իսկ ՀՀ գործերի հավատարմատարը նաեւ նախագահի 2009թ. Մոնրեալում միության կողմից կազմակերպվող «Քրիստոնյաները Օսմանյան կայսրությունում» գիտաժողովը:

«Միջին Արեւելքի քրիստոնյաների միությունը» միավորում է Կանադայում գործող հետեւյալ միջինարեւելյան եկեղեցիների հետեւորդներին` Ղպտի Ուղղափառ, Ղպտի Կաթոլիկ, Մարոնական, Քաղդեական, Ասորի Ուղղափառ, Ասորի Կաթոլիկ, Անտիոքի Ուղղափառ, Մելքիական (Հույն Կաթոլիկ) եւ մի շարք բողոքական: Ըստ մոտավոր հաշվարկների, Կանադայում բնակվում է այդ եկեղեցիների մոտ 1.5 միլիոն հետեւորդ:

Տպել էջը