ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Նուռլան Դանենովի հետ 13 հունիս 2008թ.

13 հունիսի, 2008

Ս.թ. հունիսի 12-14-ը «Ասիական հասարակություն» միջազգային գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը հունիսի 12-ին հանդիպել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Նուռլան Դանենովի (Nurlan Danenov) հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանը, համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Փոխնախարարները կարեւորեցին երկու երկրների կառավարությունների եւ ԱԳՆ-երի միջեւ առավել ինտենսիվ շփումներ հաստատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային խնդիրներին:

Տպել էջը