Ալեքսանդրիայում եւ Կահիրեում կազմակերպվել է նկարչական ցուցահանդես 12 հունիս 2008թ. Ս.թ. հունիսի 8

12 հունիսի, 2008

Ս.թ. հունիսի 8-ին եւ 10-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը Կահիրեի եւ Ալեքսանդրիայի ռուսական մշակութային կենտրոնների հետ համագործակցությամբ Ալեքսանդրիայում եւ Կահիրեում կազմակերպել է մոսկվաբնակ հայ նկարիչներ Վարդան Ոսկանյանի եւ Խաչիկ Աբրահամյանի նկարչական ցուցահանդեսը:

Կահիրեում կայացած ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարել են Եգիպտոսում Հայաստանի դեսպան Ռ. Կարապետյանը եւ Ռուսաստանի դեսպան Մ. Բոգդանովը:

Միջոցառմանը ներկա են եղել օտարերկրյա դիվանագետներ, լրագրողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տպել էջը