Քեմբրիջի համալսարանի Քինգս քոլեջում կայացել է երկօրյա հայագիտական սեմինար 12 հունիս 2008թ. Ս.թ
12 հունիսի, 2008Ս.թ. հունիսի 7-8-ը Քեմբրիջի համալսարանի Քինգս քոլեջում կայացել է երկօրյա հայագիտական սեմինար: Սեմինարը կազմակերպել էր Քեմբրիջի համալսարանի լեզվաբանության բաժանմունքի պրոֆեսոր դր. Բերթ Վոքսը (Dr. Bert Vaux), որի գրչին, ի թիվս բազում այլ աշխատությունների, պատկանում են նաեւ «Հայերենի հնչյունաբանությունը», նաեւ արեւելահայերենի մի դասագիրք:
Սեմինարին մասնակցել են ճանաչված հայագետ լեզվաբաններ Օքսֆորդի, Սբ. Անդրյուսի, Թաֆթսի, Նյուքասլի համալսարաններից, Դուբլինի Չեսթեր Բիթի գրադարանից:
Սեմինարի առաջին օրվան մասնակցել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը:
Սեմինարի վերաբերյալ մանրամասները տեղադրված են Լոնդոնում Հայաստանի դեսպանության կայքէջում (http://www.armenianembassy.org.uk/):