Հանկարծամահ է եղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանը 10 հունիս 2008թ.

10 հունիսի, 2008

ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս.թ. հունիսի 10-ին կյանքի 47-րդ տարում հանկարծամահ է եղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանը:

Վահագն Մովսիսյանը ծնվել է 1961թ.:

1983թ. ավարտել է Հայաստանի Գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացման ?? ֆակուլտետը: 1986թ. Գյուղատնտեսական մեխանիզացման ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` դառնալով տեխնիկական գիտությունների թեկնածու:

1989-1990թթ. սովորել է ԽՍՀՄ-ի Կառավարությանն առընթեր Բարձրագույն
կոմերցիոն դպրոցում, 1991-1993` Ռուսաստանի Ժողովրդական տնտեսության ակադեմիայում:

1989-1993 թթ. աշխատել է Հայգազարդի, ապա Պրոմեթեւս ընկերության ղեկավար օղակներում:

1993-2000 թթ. աշխատել է Հայաստանի բանկային համակարգում:

2000-2007թթ. աշխատել է Զարգացման հայկական գործակալություն
գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետին առընթեր Գործարարության աջակցության խորհրդի քարտուղար, ՀՀ վարչապետին առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի քարտուղար:

2007 թվականից առ այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի դեսպանն էր:

Մեծ է Վահագն Մովսիսյանի ներդրումը Հայաստանի տնտեսական զարգացման եւ միջազգային հեղինակության բարձրացման գործում: Նրա` որպես հայրենասեր եւ կենսախինդ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Տպել էջը