ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը Աստանայում կմասնակցի «Ասիական Հասարակություն» երկրորդ միջազգային գործարար համաժողովին 10 հունիս 2008թ.

10 հունիսի, 2008

Ս.թ. հունիսի 12-14-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա «Ասիական Հասարակություն» («Asia Society») երկրորդ միջազգային գործարար համաժողովը` միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, գործարար աշխարհի ազդեցիկ դեմքերի մասնակցությամբ: «Ասիական Հասարակություն» առաջին միջազգային համաժողովը տեղի է ունեցել 2005թ. հունիսին:

Համաժողովի աշխատանքներին առաջին անգամ մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գեղամ Ղարիբջանյանի գլխավորությամբ:

Գործարար համաժողովին ելույթներով հանդես են գալու Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը, վարչապետ Ք. Մասիմովը, ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելը եւ այլ պաշտոնատար անձինք:

Միջոցառման ընթացքում քննության կառնվեն Ղազախստանի առեւտրային եւ ներդրումային հնարավորությունները, կներկայացվեն երկրի տնտեսության հետագա զարգացմանն ու այլ երկրների հետ փոխշահավետ համագործակցության ծավալմանը միտված խնդիրները` Ղազախստանը Արեւմուտքն Արեւելքին կապող առեւտրային կամուրջ դարձնելու նպատակով:
Տպել էջը