ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Եկա Տկեշելաշվիլիի հետ 07 հունիս 2008թ. Ս.թ.

07 հունիսի, 2008

Ս.թ. հւոնիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարար Եկա Տկեշելաշվիլիի հետ:

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները քննարկեցին տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին:

Եկա Տկեշելաշվիլին Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Վրաստան: Նախարար Նալբանդյանը շնորհակալությամբ ընդունեց հրավերը:
Տպել էջը