ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Ավստրիայի տրանսպորտի, նորարարության եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարության միջեւ նախաստորագրվել է միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համա

05 հունիսի, 2008

Մայիսի 30-ին Վիեննայում էր գտնվում ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի ղեկավարած պատվիրակությունը՝
ավստրիական կողմի հետ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետ
կապված հարցեր քննարկելու, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ միջազգային
ավտոտրասնպորտային բեռնափոխադրումների մասին համագործակցության
համաձայնագրի նախագծի տեքստը համաձայնեցնելու նպատակով:

Ավստրիայի տրանսպորտի, նորարարության եւ տեխնոլոգիաների դաշնային նախարարության հետ բանակցությունների
արդյունքում երկու գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարների կողմից նախաստորագրվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Ավստրիայի Հանրապետության տրանսպորտի, նորարարության եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին տարիներ շարունակ քննարկվող համաձայնագրի նախագիծը:

Կողմերը ստորագրել են նաեւ նշյալ համաձայնագրին կից արձանագրություն:
Տպել էջը