ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Հյուգ Մինգարելլիին 04 հու
04 հունիսի, 2008Ս.թ. հունիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Հյուգ Մինգարելլիին (Hugues Mingarelli):
Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կշարունակի եվրոպական ընտանիքին մերձենալու իր հետ—ողական քայլերը` հենվելով եվրոպական կառույցների — կամակերպությունների հետ համագործակցության վրա: Նա հատկապես կարեւորեց Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի շրջանակներում համագործակցությունը եւ հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են երկրորդ սերնդի բարեփոխումները իրականացնելու եւ երկիրը ժողովրդավարական ուղիով առաջ տանելու հարցում:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման արդի փուլը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:
Հյուգ Մինգարելին իր հերթին նշեց, որ Եվրոպական միությունը շարունակելու է հետեւողականորեն աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում: