Լոս Անջելեսում տեղի են ունեցել Հայաստանի առաջինՀանրապետության 90-ամյակին նվիրված միջոցառումներ   04 հունիս 2008թ.

04 հունիսի, 2008

Մայիսի 28-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը Սանտա-Անայում ներկա է գտնվել Առաջին Հանրապետության 90-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր ՀՅԴ-ն:

Երեկոյի ընթացքում, որին ներկա են եղել մոտ 350 հրավիրյալներ, ելույթով հանդես է եկել ՀՀ գլխավոր հյուպատոսը: Նա շնորհավորելով բոլորին Առաջին Հանրապետության տոնի առիթով` իր ելույթում մասնավորապես անդրադարձել է ազգային միասնականության դերի կարեւորությանը՝ նշելով մեր ազգի պատմության անցյալն ու ներկան: Գլխավոր հյուպատոսը կարեւորել է նաեւ Սփյուռքի հայկական կազմակերպությունների աշխատանքը ազգային կարեւորագույն հարցերի լուծման ճանապարհին:

Հունիսի 1-ին Հայ մշակութային հիմնարկությունը Հոլիվուդի Փոքրիկ Հայաստան թաղամասում կազմակերպել էր փառատոն՝ նվիրված Առաջին Հանրապետության 90-ամյակին: Փառատոնին ներկա էին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Կալիֆորնիայի խորհրդարանի (State Assembly) անդամներ, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքի ավելի քան 10 հազար ներկայացուցիչներ:

Փառատոնը, որ տեւել է առավոտից մինչ ուշ երեկո, ընթացել է տարբեր մշակութային ներկայացումներով, խաղերով, երգի ու պարի ցուցադրումներով, քաղաքական գործիչների ելույթներով:

Բազմահազար ներկաներին շնորհավորանքի խոսք է ուղղել նաեւ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը:
Տպել էջը