Բրյուսելում կայացավ Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառում 04 հունիս 2008թ. Ս.թ. հուն
04 հունիսի, 2008Ս.թ. հունիսի 1-ին Առաջին հանրապետության օրվա, ինչպես նաեւ երեխաների միջազգային տոնի առիթով Բելգիայում Հայաստանի դեսպանություն էին հրավիրվել Բելգիայի եւ Նիդերլանդների համայնքային դպրոցների ղեկավարներն ու սաները` մասնակցելու Բրյուսելում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ ավանդական հանդիպմանը:
Միջոցառմանը մասնակցում էին Բելգիայի 8 եւ Նիդերլանդների 2 դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ եւ հյուրեր: