Սաթխա գյուղում անցկացվել են 1918թ. Ջավախքի եւ Մեսխեթիի բնակչության թուրքական ներխուժմանը դիմակայելուն նվիրված միջոցառումներ 03 հունիս 2008թ.

03 հունիսի, 2008

Հունիսի 1-ին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում (Ջավախք) անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ` նվիրված 1918թ. Ջավախքի եւ Մեսխեթիի բնակչության թուրքական ներխուժմանը դիմակայելուն:

Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Սաթխա են ժամանել բազմաթիվ պատվավոր հյուրեր, այդ թվում` ներկայացուցչական պատվիրակություն Հայաստանից` ազգային ժողովի պատգամավոր Հ. Սանոսյանի գլխավորությամբ:

Պատմական իրադարձություններին նվիրված հանդիսություններին մասնակցել են նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Վ. Բայբուրթն ու Հ. Մկոյանը:
Տպել էջը