Բուենոս Այրեսում կազմակերպվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 90-ամյակին նվիրված միջոցառում 2 հունիս 2008թ. \
01 հունիսի, 2008Ս.թ. մայիսի 28-ին Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սրբ.Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի սրահում Արգենտինայում Հայաստանի դեպանությունը եւ «Հայ Կենտրոնը» համատեղ կազմակերպել են հանդիսավոր արարողություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Սարդարապատի հերոսամարտերի 90-ամյակին: Եկեղեցու սրահում հավաքվել էին հարյուրավոր արգենտինահայեր, Բուենոս Այրեսի կառավարության ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր, Հայաստանի դեսպանության անձնակազմը, լրագրողներ: Արգենտինայում եւ Չիլիում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու առաջնորդ Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը կատարել է սուրբ պատարագ, որից հետո ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ուղերձն արգենտինահայությանը: Շնորհավորական ուղերձով հանդես է եկել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: