ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հանդիպեց Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության հետ 29 մայիս 2008թ. \
29 մայիսի, 2008Ս. թ. մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությանը` դեսպան Փիթեր Ռոզենբլատի ղեկավարությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող, ինչպես նաեւ ԱՄՆ-ում հայկական եւ հրեական կազմակերպությունների համագործակցությանը եւ ԱՄՆ Կոնգրեսում հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին վերաբերող հարցեր: