ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գլխավորած պատվիրակությանը 25 մայիս 2008թ.
23 մայիսի, 2008Ս. թ. մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաեւ կոնգրեսականներ Էլիսն Շվարցը եւ Ուեյն Գիլքրեսթը:
Նախարար Նալբանդյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, կարեւորեց հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, շեշտելով, որ Հայաստանը հետամուտ է լինելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը — համագործակցության սերտացմանը:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց կորգրեսմեն Շիֆին, վերջինիս կողմից Ներկայացուցիչների պալատում ներկայացված օրինագծի առնչությամբ, որը պահանջում է Թուրքիայից վերացնել Հայաստանի շրջափակումը:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, հայկական կողմի դիրքորոշումը` խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու վճռականությունը: