Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի փոխվարչապետի եւ ֆինանսների նախարարի հետ 23 մայիս 2008թ.

23 մայիսի, 2008

Ս.թ. մայիսի 21-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի փոխվարչապետ Աբդալլահ Դարդարիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Սիրիայի միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ այլ բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարները։

Նույն օրը կայացել է նաեւ Հայաստանի դեսպանի հանդիպումը Սիրիայի ֆինանսների նախարար Մուհամմադ ալ-Հուսեյնի հետ։ Վերջինիս հետ քննարկվել են երկու երկրների միջեւ ստորագրված կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի կիրառման հեռանկարները, ինչպես նաեւ համաձայնեցման փուլում գտնվող կենտրոնական բանկերի միջեւ համագործակցության եւ մաքսային ոլորտը կարգավորող պայմանագրերը։
Տպել էջը