ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպեց «Ֆրանս կոպերասիոն ինտերնասիոնալ» կազմակերպության գործադիր տնօրենի հետ 16 մայիս 2008թ.

16 մայիսի, 2008

Ս.թ. մայիսի 16-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ նախարարության «Ֆրանս կոպերասիոն ինտերնասիոնալ» (France Coopռration International) կազմակերպության գործադիր տնօրեն Սիլվեն Իտեի (Sylvain Ittռ) հետ:

Ողջունելով հյուրին` փոխնախարար Կիրակոսյանը դրական գնահատեց կազմակերպության ղեկավարի այցը Հայաստան ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարեւանության ծրագրի շրջանակում համագործակցությունն առավել խորացնելու առումով:

Սիլվեն Իտեն, ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության գործառույթները եւ տեղեկացրեց, որ Ֆրանսիան շահագրգիռ է աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Նա նշեց, որ այցի նպատակն է Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով օրենսդրությանը, մարդու իրավունքներին, լրատվամիջոցներին, զբոսաշրջությանը, տնտեսությանը վերաբերող խնդիրների եւ առաջարկությունների քննարկումն ու համատեղ ծրագրերի նախագծումը:

Հանդիպման ընթացքում կոնկրետ առաջարկություններ արվեցին լրատվական դաշտի բարեփոխման, ֆրանսիացի փորձագետների ներգրավվածությամբ Հայաստանի լրատվական կրթության զարգացման, երկու երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների համատեղ աշխատանքի վերաբերյալ:

Կողմերը հույս հայտնեցին, որ հանդիպումներն արդյունավետ
կլինեն եւ մոտ ապագայում հնարավոր կլինի մշակել նախագծված ծրագրերն ու կյանքի կոչել:

Տպել էջը