ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարությանԵվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին 16 մայիս 2008թ. \
16 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց Միացյալ Նահանգների հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացումը եւ համատեղ քայլերի ձեռնարկումը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական գործընկերության եւ համագործակցության խորացման ուղղությամբ:
Հանգամանորեն քննարկվել են Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը եւ դրանց հեռանկարները, ինչպես նաեւ հիմնադրամի ծրագրերի շարունակման չափորոշիչները:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում հետընտրական զարգացումներին: Այդ առումով Թոմ Ադամսմ ընդգծեց իրադրության անկողմնակալ եւ ճշգրիտ գնահատման անհրաժեշտությունը: Նախարար Նալբանդյանն իր հերթին վերահաստատեց Հայաստանի իշխանությունների վճռականությունը ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, քանզի դա հայ ժողովրդի կողմից գիտակցաբար ընտրված զարգացման ուղին է: