Ֆրանսիայի նախիկն նախագահ Ժակ Շիրակը շնորհավորական ուղերձ է հղել ԱԳ նախարար Նալբանդյանին 14 մայիս 2008թ.

14 մայիսի, 2008
Նախարար Նալբանդյանը շարունակում է շնորհավորանքներ ուղերձներ ստանալ:

Նախարար Նալբանդյանին շնորհավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որի ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ մուտք եք գործել Հայաստանի Հանրապետության կառավարություն, իբր— արտաքին գործերի նախարար: Հղում եմ Ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքներն այդ առթիվ: Այն ճանաչումն է Ձեր տաղանդների, որոնք ես հնարավորություն եմ ունեցել գնահատել որպես Հայաստանի Հանրապետության դեսպան Ֆրանսիայում Ձեր պաշտոնավարության ողջ ընթացքում:
Հիրավի, Դուք արտակարգ դինամիզմով — էներգիայով եք գործել հանուն հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման — վճռորոշ դեր եք ունեցել այն սերտ — ինտենսիվ կապերի ձ—ավորման գործում, որոնք բնորոշ են այսօր մեր երկրների միջ— հարաբերություններին:
Հղելով Ձեզ հաջողության իմ լավագույն բարեմաղթանքները Ձեր նոր պատասխանատու առաքելության մեջ` խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն նախարար, իմ խորին հարգանքների եւ սրտագին բարեկամական զգացմունքների հավաստիքը», - իր նամակը եզրափակել է Ժակ Շիրակը:
Տպել էջը