Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի տուրիզմի եւ կրթության նախարարների հետ 14 մայիս 2008թ.

14 մայիսի, 2008

Ս.թ. մայիսի 12-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) տուրիզմի նախարար Սաադալլա Աղա ալ-Կալայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ զբոսաշրջիկության ոլորտի զարգացման հեռանկարները։ Մասնավորապես, արծարծվել են 2008-2011թթ. համար տուրիզմի ոլորտում համագործակցության գործնական ծրագրի ստորագրման անհրաժեշտությունը, որի նախագիծը գտնվում է քննարկման փուլում։

Նախարար Աղա ալ-Կալային նշել է, որ հոկտեմբերին Դամասկոսում կայանալու է Մետաքսի ճանապարհ զբոսաշրջիկային փառատոնը, որի մասնակցության հրավերը շուտով կփոխանցվի հայկական կողմին։

Նույն օրը կայացել է նաեւ Հայաստանի դեսպանի հանդիպումը Սիրիայի կրթության նախարար Ալի Սաադի հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-սիրիական համագործակցությունը, ինչպես նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի Սիրիա նախատեսվող այցի մանրամասները։

Նախարար Սաադին կարեւորել է հայ գործընկերոջ հետ հանդիպման անհրաժեշտությունը` նշելով, որ երկու երկրների միջեւ կրթության ոլորտում մշտապես գոյություն է ունեցել սերտ եւ փոխշահավետ համագործակցություն եւ սիրիական կողմը հետաքրքրված է այն զարգացնելու հեռանկարով։
Տպել էջը