Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց ՍԱՀ փոխնախագահ Ֆարուկ Շարաայի հետ 12 մայիս 2008թ. Ս.թ. մայիսի

12 մայիսի, 2008

Ս.թ. մայիսի 8-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) փոխնախագահ Ֆարուկ Շարաայի հետ։

Անդրադառնալով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված ջերմ հարաբերություններին, Ֆարուկ Շարաան ընդգծել է, որ Սիրիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը եւ դրա շարունակականությունն անշրջելի է երկրի քաղաքական ղեկավարության համար։ Նա կարեւորեց քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգընթաց առեւտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում։

Խոսելով Սիրիայում առկա հայկական ստվար համայնքին, պարոն Շարաանին նշեց, որ համայնքն օգտվում է ընձեռնված բոլոր հնարավորություններից եւ ունի բարձր վարկանիշ սիրիական հասարակության շրջանում։

Ֆարուկ Շարաայի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանում հետընտրական զարգացումները, նշելով, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է երկրի արտաքին քաղաքականության առաջնայնությունների անփոփոխության եւ շարունակականության մասին։ Դեսպան Փոլադյանը ներկայացրեց նաեւ հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը։
Տպել էջը