Կայացավ Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակմանը նվիրված խորհրդաժողովը 08 մայիս 2008թ. Ս.թ. մայիսի 7-ին
08 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 7-ին դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Գերակայի քաղաքապետարանի կազմակերպած խորհրդաժողովին` նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակմանը: Խորհրդաժողովը տեղի էր ունենում «Պատմական հիշողության օրեր» մշակութային ծրագրի շրջանակներում:
Միջոցառմանը դեսպան Կաժոյանը հանդես եկավ ելույթով, որի թեման էր «Հայերի եւ հույների համատեղ պայքարը անկախության համար եւ նրանց երազանքի ողբերգական վախճանը»:
Իր ելույթում դեսպանը կարեւորեց միջազգային հանրության կողմից Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի, ինչպես նաեւ` Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի նման ոճիրների կրկնության կանխարգելմանը: Իսկ ճանաչումը մերօրյա, դեպի Եվրոպական Միություն ձգտող Թուրքիային թույլ կտա թոթափելու մեղքի մեծ բեռն ու առաջ ընթանալու` ունենալով նորմալ հարաբերություններ իր անմիջական հարեւաննների հետ: