ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի հարցին 07 մայիս 2008թ.

07 մայիսի, 2008

Հարց. Մի քանի օր առաջ ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակել է Ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ զեկույցը, որը մի շարք քննադատական դրույթներ է պարունակում Հայաստանի հասցեին: Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այդ զեկույցի վերաբերյալ:

Պատասխան. Նախ ասեմ, որ մեզ համար զեկույցում առկա քննադատադությունը, անշուշտ, մտահոգիչ է:
Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական եւ հետեւողական աշխատանքներ պահանջող խնդիր է: Ինչպես գիտեք, մի քանի տարի առաջ մշակվեց — սկսվեց իրականացվել հակակոռւպցիոն ազգային ռազմավարությունը, որի որոշ դրույթներ այժմ վերանայվում են:
Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից էր կոռուպցիայի դեմ պայքարը, — ուստի Հայաստանի կառավարությունը վճռական է այդ արատավոր երեւույթի դեմ պայքարելու հարցում:
Մենք միացել ենք մի շարք միջազգային փաստաթղթերի` կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային (ուժի մեջ է մտել 07.04.2007 թ.), ԵԽ շրաջանակներում մի շարք փաստաթղթերի, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին եւ այդ գործընթացի նկատմամբ վերահսկողությանը: Հայաստանը շարունակելու է իր ջանքերը կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է զեկույցում տեղ գտած դրույթներին Հայաստան-Իրան համագործակցության վերաբերյալ, ապա Հայաստանը Իրանը դիտում է որպես հարեւան — բարեկամ երկիր, ուր կա նա— պատմականորեն ձ—ավորված հայկական մեծ համայնք: Մեր հարաբերությունները Իրանի հետ, որոնք ուղղված չեն որեւէ երկրի դեմ, կրում են երկկողմ համագործակցության բնույթ, ինչը, կարծում եմ, բնական է հարեւան երկրների համար: Հայաստանը ձգտում է նման հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ:
Տպել էջը