«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխե
07 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ 2002թ. հունիսի 14-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերագրերի փոխանակման արարողությունը:
Վավերագրերը փոխանակեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլին:
Կոնվենցիայի համաձայն` այն ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրվանից, եւ դրա դրույթները կգործեն՝
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված գումարների նկատմամբ,