ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարությունների միջեւ տեղի են ունեցել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ խորհրդատվություններ 05 մայիս 2008թ.

05 մայիսի, 2008

Ս.թ. ապրիլի 29-ին Երեւանում, ՀՀ ԱԳ նախարարությունում կայացել են ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջեւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համագործակցության վերաբերյալ խորհրդատվություններ` ԱԳ նախարարությունների համապատասխան վարչությունների պետերի մակարդակով:

Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկել են հետեւյալ հարցերը.

  • ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինքից` միջազգային բնույթի բազմապրոֆիլային, ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու ունակ կազմակերպության վերածելու գործընթացի հետ կապված խնդիրներ,
  • ՀԱՊԿ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության իրավապայմանագրային բազան զարգացնելու եւ կատարելագործելու առաջնային ուղղություններ,
  • ՀԱՊԿ փոխգործակցությունը ԱՊՀ, ԵվրԱզԷՍ եւ Շանհայան համագործակցության կազմակերպության հետ,
  • ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքականության համադրում,
  • ՀԱՊԿ-ում ՀՀ առաջիկա նախագահության առաջնայնություններ:
Տպել էջը