ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում էշնորհավորական ուղերձներ ստանալ 04 մայիս 2008թ. Նախար
04 մայիսի, 2008Նախարար Նալբանդյանին ուղղված Վատիկանի վարչապետ Կարդինալ Տարչիզիո Բերտոնեն շնորհավորական ուղերձում նշված է. «Մեծ հաճույքով շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն Ձեր նոր առաքելության մեջ: Հուսով եմ, որ այլ երկրների հետ հարաբերություններում, Հայաստանը կշարունակի գործել իր երկարամյա քրիստոնեական ավանդույթների ոգով»:
Էդվարդ Նալբանդյանին իր սրտագիր շնորհավորանքներն է հղել նաեւ Վատիկանի փոխվարչապետ արքեպիսկոպոս Ֆերնանդո Ֆիլոնին:
Ճապոնիայի ԱԳ նախարար Մասախիկո Կոմուրայի նամակում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ես պատրաստ եմ համագործակցել Ձեզ հետ հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ»:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Դեյվիդ Միլիբանդը հաջողություններ է մաղթել նախարար Նալբանդյանին եւ նշել, որ Միացյալ Թագավորությունը շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ ողջ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը:
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Շիկորսկին իր նամակում գրում է. «Ես վստահ եմ, որ մենք շատ բան ունենք միմյանց տալու տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում համագործակցությամբ: Ես կարող եմ վերահաստատել, որ մենք ցանկանում ենք զարգացնել եւ ընդլայնել մեր հարաբերությունները ի շահ մեր երկրների եւ ազգերի»:
Լատվիայի ԱԳ նախարար Մարիս Ռիեկստինսն իր ուղերձում ասում է. «Վստահ եմ, որ մեր երկարատեւ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը իրականացվում է ի շահ մեր երկու երկրների, եւ ես օգտվելով առիթից` իմ խորը վստահությունն եմ հայտնում, որ Դուք կկարողանաք շարունակել եւ ամրապնդել Լատվիայի եւ Հայաստանի համագործակցությունը»:
«Վստահ եմ, որ մեր երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ջանքերը կուղղվեն Ղազախստանի եւ Հայաստանի գործընկերության եւ բարեկամության ամրապնդմանը: Ցանկանում եմ Ձեզ հաջողություն այդքան պատասխանատու պաշտոնում, իսկ հայ ժողովրդին` բարգավաճում եւ բարօրություն»,- նշում է իր նամակում Ղազախստանի ԱԳ նախարար Մարատ Տաժինը: