Բուենոս Այրեսում անցկացվել է «Հայաստանի օր» խորագրով միջոցառում 04 մայիս 2008թ. Ս.թ. մայիսի 1
04 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 1-ին Բուենոս Այրեսի ամենամյա Գրքի միջազգային խոշորագույն ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի դեսպանության եւ Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի կենտրոնական վարչության համատեղ ջանքերով անցկացվել է «Հայաստանի օր» խորագրով միջոցառում:
Ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» հանդիսությունների դահլիճում հավաքված մոտ 2000 հանդիսատեսների, այդ թվում բարձրաստիճան պետական պաշտոնյաների, օտարերկրյա դեսպանների, լրագրողների, հայկական եւ ազգային այլ փոքրամասնությունների համայնքային կառույցների ներկայացուցիչների առջեւ ողջույնի խոսք է ասել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:
Համայնքային տարբեր կառույցների պատկանող մշակութային համույթների ուժերով կազմակերպվել է համերգ: Հայկական երգն ու պարը ներկայացրել են «Կոմիտաս» երգչախումբը, «Նաիրի», «Գայանե», «Մասիս» պարային խմբերը, ելույթ է ունեցել նաեւ «Լոս Արմենիոս» հայկական ռոք-անսամբլը: