ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» գործակալության հարցին 30 ապրիլ 2008թ.

02 մայիսի, 2008

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վատ տեղեկացվածության վերաբերյալ:

Պատասխան. Նման հայտարարությունները հեռու են տարրական դիվանագիտական էթիկայից եւ առհասարակ, տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմից բանակցությունների մասնակցողները խոսում են բաների մասին, որոնց տեղյակ չէ նույնիսկ նրանց անմիջական շրջապատը:
Տպել էջը