Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ գործերի հավատարմատարին 29 ապրիլ 2008թ. Ս.թ. ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախ
30 ապրիլի, 2008Ս.թ. ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնելով Ջ.Փենինգթոնին արտգործնախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ նրա շնորհավորանքների համար, կարեւորեց համատեղ քայլերը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական գործընկերության — համագործակցության խորացման ուղղությամբ:
Նախարարը գոհունակություն հայտնեց Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման առաջարկի կապակցությամբ եւ հույս հայտնեց , որ դեսպանի հաստատման գործընթացը կընթանա արագ եւ մոտակայում նոր դեսպանը կժամանի Հայաստան:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ, տարածաշրջանայաին եւ միջազգային քաղաքականության հարցեր: Առանձին անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: