ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ 29 ապրիլ 2008թ.

29 ապրիլի, 2008

Ս.թ. ապրիլի 29-ին նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ;

Հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը իր ընդարձակ ելույթում դիվանագիտական կորպուսին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերությունները եւ մոտեցուները միջազգային քաղաքականության մի շարք այժմէական գործընթացների վերաբերյալ:


Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ եւ գործընկեր պետությությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանը ասաց, որ Հայաստանը շարունակելու է խորացնել հատուկ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի, քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության եւ համագործակցության խորացման ուղղությամբ: Նախարարի բնորոշմամաբ Եվրոպական ուղղությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը:

Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցությանը, հայկական դիվանագիտության ղեկավարը նշեց, որ զարգանալու է համագործակցությունը եւ ակտիվ ներգավվածությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ, ԵԽ եւ այլ միջագային կազմակերպություններում:

Հայաստանը կարդեւորում է կապերն այն անմիջական հարեւան պետությունների հետ, որոնց հետ գործընկերությունը կրում է բարեկամական բնույթ եւ պատրաստ է ամեն ջանք գործադրելու` բարելավելու հարաբերություններն այն հարեւանների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ:

Նախարար Նալբանդյանը առանձին անդրադարձ կատարեց այն երկրների հետ հարաբերություններին, որոնք մշտական դիվանագիտական ներկայություն ունեն Հայաստանում:


Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ որպես հիմնական գերակայություն: Նա վերաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները:
Անդրադարձ կատարելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, նախարար Նալբանդյանը վերահաստատեց առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը:

Եզրափակելով իր խոսքը, նախարար Նալբանդյանը կարեւորեց Սփյուռքի դերը Հայաստանի եւ այլ երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները զարգացնելու գործում:

Տպել էջը