ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գ.Ղարիբջանյան ընդունեցՀունգարիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար, տիկին Ա.Վադայի գլխավորած պատվիրակությանը
24 ապրիլի, 2008Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գ.Ղարիբջանյան ընդունեց տարածաշրջանային եռօրյա այցով Եր—ան ժամանած Հունգարիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությանը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարներին:
Փոխնախարար Ղարիբջանյանը հյուրին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ հարաբերությունները հարեւանների հետ:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, եվրաինտեգրման գործընթացը: