Հայոց Ցեղասպանության 93-ամյակին նվիրված միջոցառումներ աշխարհի տարբեր քաղաքներում 25 ապրիլ 2008թ. Ս

24 ապրիլի, 2008

Ս.թ ապրիլի 25-ին Երեւանում կայացավ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական 5-րդ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանյան Դաշնության արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարի տեղակալ Ի.Մատերովը:



Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ ռազմատնտեսական համագործակցության հետագա խորացմանն ուղղված համաձայնագրերի ու ծրագրերի նախագծերը, եւ սահմանվեցին դրանց հետագա մշակման հետ կապված հանձնաժողովի ազգային մասերի գործողությունները:

Հանձնաժողովը նաեւ ընդունեց մի շարք որոշումներ, մասնավորապես գովազդային ցուցահանդեսային գործունեության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների լիազորված մարմինների համակարգող խորհրդի ստեղծման, ՀԱՊԿ անդամ պետություններում գովազդային ցուցահանդեսային գործունեությունն իրականացնող օպերատորների նշանակման եւ հանձնաժողովին առընթեր Գործարար խորհրդի անհատական կազմի վերաբերյալ:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի 2009թ-ին Տաջիկստանի Հանրապետությունում:

Տպել էջը