Շարունակվում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Փարիզ 22 ապրիլ 2008թ. Աշխատանքային այցով Փարիզում գտն

22 ապրիլի, 2008

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Ֆրանսիայի պետական եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ: Ապրիլի 23-ին նա հանդիպեց ԱԺ անդամների, սենատորների եւ Փարիզում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ:

Է.Նալբանդյանը զրույց ունեցավ նաեւ Ֆրանսիայի իշխող Հանուն Ժողովրդային շարժման (UMP) կուսակցության Գլխավոր քարտուղար Պատրիկ Դ—եջյանի հետ:

Հանդիպումների ընթացքում հանգամանալից քննարկվեցին միջպետական, տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պատրաստակամություն հայտնվեց Հայաստանի հետ շարունակելու եւ առավել խորացնելու համագործակցությունը:

Նույն օրը երեկոյան նախարար Է.Նալբանդյանը մասնակցեց Փարիզի Հաղթական կամարի տակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողությանը, ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի շիրիմին եւ ստորագրեց Հիշատակի Ոսկե մատյանում: Հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը, խոնարվեցին մարտական դրոշները, լռությամբ հարգվեց զոհերի հիշատակը: Արարողությանը ներկա էին ֆրանսիացի պետական եւ քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաեւ հարյուրավոր ֆրանսահայեր:

Տպել էջը