ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանը հանդիպեց ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ 22 ապրիլ 2008թ. Ս.թ ապրիլի 22
22 ապրիլի, 2008Ս.թ ապրիլի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը մի շարք հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հետ:
Ապրիլի 22-ին Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական գլխավոր խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ հանդիպման ժամանակ Է. Նալբանդյանը ներկայացրեց արտաքին եւ ներքին ոլորտներում Հայաստանի նոր ղեկավարության ծրագրերը, Հայաստանի մոտեցումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Նույն օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ներկա ընթացքի հետ կապված հարցերը քննարկվեցին Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ:
Առանձին ուղղություններով միջկառավարական շփումների ընդլայնման եւ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության էլ ավելի խորացման հարցեր քննարկվեցին Ֆրանսիայի պետական ծառայության հարցով պետքարտուղար Անդրե Սանտինիի հետ:
Ապրիլի 23-ին նախատեսված է Է. Նալբանդյանը հանդիպումը իշխող Հանուն Ժողովրդային շարժման (UMP) կուսակցության Գլխավոր քարտուղար Պատրիկ Դ—եջյանի հետ: