ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանին 18 ապրիլ 2008թ. Ս.թ. ապրիլի 18-ի երեկոյան

19 ապրիլի, 2008

Ս.թ. ապրիլի 18-ի երեկոյան, Ստեփանակերտ ժամանելուն պես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահ Սահակյանը շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարեւորեց այն հանգամանաքը, որ ՀՀ նոր արտգործնախարարը առաջին այցելությունը կատարում է Արցախ:

Նախարար Նալբանդյանն իր հերթին ասաց, որ ԼՂ հիմնահարցը Հայաստանի արտաքին քաղաքական առանցքային խնդիր է եւ բնական է իր առաջին այցելությունը Արցախ կատարելու հանգամանքը` ընդգծելով, որ նման այցերի հաճախակիության անհրաժեշտություն կա:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկեցին ԼՂ հիմնախնդրրի կարգավորման առկա գործընթացը եւ դրա հեռանկարները, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ ԱԳՆ-երի միջեւ համագործակցությունը սերտացնելուն առնչվող հարցեր:

Տպել էջը