Թուրքմենստանի դեսպան Շոհրատ Ջումաեւը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի կրկնօրինակը 18 ապրիլ 2008թ.
17 ապրիլի, 2008Ս.թ. ապրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Շոհրատ Ջումաեւին հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ:
Նախարարը ողջունեց նորանշանակ դեսպանին եւ հաջողություն մաղթեց բարձր առաքելության իրականացման գործում: Նախարարը նշեց, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ի սկզբանե հաստատվել են ջերմ հարաբերություններ եւ հույս հայտնեց, որ հետագայում հայ-թուրքմենական հարաբերություններն առավել կզարգանան եւ կամրապնդվեն:
Իր հերթին դեսպանը հայտնեց իր պատրաստակամությունը նպաստելու Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային հարցերին, հայ-թուրքմենական առեւտրատնտեսական կապերի ներկա վիճակին ու հետագա զարգացման հեռանկարներին:
Տեղեկանք. Ծնվել է 1975թ. Աշխաբադ քաղաքում: 2000թ. ավարտել է Բաբեշ -Բոյոլի անվան Ռումինական պետական համալսարանը` ստանալով իրավաբանի մասնագիտացում: 2000թ. փետրվարից մինչեւ 2001թ. նոյեմբերը Մոլդովայի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանությունում( ք. Քիշնեւ)
աշխատել է որպես կցորդ, երրորդ քարտուղար, այնուհետեւ մինչեւ 2007թ. աշխատել է Թուրքմենստանի ԱԳ նախարարության Եվրոպայի երկրների բաժնում որպես երրորդ, ապա երկրորդ քարտուղար: 2007-2008թթ. Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանությունում եղել է 1-ին քարտուղար, որի ընթացքում կատարել է ՀՀ-ում Թուրքմենստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները: 2008թ. մարտի 20-ին նշանակվել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Տիրապետում է ռուսերեն, ռումիներեն եւ անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: