ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հարցազրույցըՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը 17 ապրիլ 2008թ. Պարոն նախարար, նախ թույլ տվեք շ
17 ապրիլի, 2008
Շնորհակալություն, հաճույքով:
- Անցյալ շաբաթ Հայաստանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը շեշտակի փոփոխության չի ենթարկվելու, շարունակվելու է բարեկամ — գործընկեր երկրների հետ երկկողմ — բազմակողմ հարաբերությունների ավելի խորացումն ու ամրապնդումը, գործուն ներգրավվածությունը միջազգային կազմակերպություններում:
Ես չեմ կարծում, որ ձեր հարցերին տրվող պատասխանները պետք է դիտվեն որպես ծրագրային դրույթներ, սակայն պատրաստ եմ անդրադառնալու մի քանի առանցքային խնդիրների:
Սկսեմ, թեր—ս, մեր հիմնական գործընկերներից:
Ռուսաստանի հետ մեր առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը բոլոր ուղղություններով կշարունակվի ամրապնդվել, հիմնվելով մեր ժողովուրդների ավանդական կապերի վրա:
Հայաստանը հետամուտ է լինելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը — համագործակցության սերտացմանը:
Հայաստանը կշարունակի եվրոպական ընտանիքին մերձենալու իր հետ—ողական քայլերը` հենվելով եվրոպական կառույցների — կամակերպությունների հետ համագործակցության շրջանակներում մեր վրա վերցված պարտավորությունների — այն ընդհանուր արժեքների վրա, որոնք մենք կիսում ենք:
Հայաստանը կար—որում է կապերն այն անմիջական հար—ան պետությունների հետ, որոնց հետ գործընկերությունը կրում է բարեկամական բնույթ — պատրաստ է ամեն ջանք գործադրելու` բարելավելու հարաբերություններն այն հար—անների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը մեր առաջնայնություններից է: Կցանկանայի վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու առկա գործընթացը` լուծումը գտնելու համար: Սակայն միայն մեր պատրաստակամությունը բավարար չէ: Այդ լուծումը գտնելու համար անհրաժեշտ է նա— Անդրբեջանի պատրաստակամությունը:
Ես կցանկանայի հավատալ, որ Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ միասին մենք կցուցաբերենք պատասխանատու մոտեցում, մի կողմ դնելով մամուլի — հայտարարությունների միջոցով խոսելը — հրապարակայնորեն միմյանց դասեր — խորհուրդներ տալը:
Անհնար է փոխզիջման կոչեր անել — միաժամանակ հայտարարել, որ լուծումը կլինի միայն մի կողմի օգտին, խոսել կոմստրուկտիվիզմի մասին — դրա հետ մեկտեղ հնչեցնել ռազմատենչ հայտարարություններ — բացեիբաց պատերազմի պատրաստվել: Ինչո՞ւ է դա արվում: Չեմ կարծում, որ աշխարհում կա մեկ այլ պետություն, որը պարծենում է իր ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելացնելու հանգամանքով:
Բանակցությունների առանցքը ԼՂ կարգավիճակի հարցն է, — այն պետք է լուծվի խաղաղ գործընթացի արդյունքում` պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը հնարավորություն կտա ազատ արտահայտելու իր կամքը, ինչն էլ բանակցային այս փուլի էությունն է: Կարծում եմ, որ լուծման հնարավորությունն այսօր առկա է, — քաղաքական կամքի դրս—որման դեպքում մենք կկարողանանք հասնել դրան:
- Պարոն նախարար, կարո՞ղ եք մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը — հեռանկարները:
Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում մենք բազմիցս արտահայտել ենք առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մեր պատրաստակամությունը:
Ցեղասպանությունը մեր ընդհանուր պատմության ս— էջն է, — մենք պետք է միասին շրջենք այդ էջը, միասին կառուցենք մեր ապահով ապագան:
Կցանկանայի —ս մեկ անգամ վերահաստատել առանց որ—է նախապայմանի հարաբերությունները զարգացնելու մեր պատրաստակամությունը: Հայաստանը կշարունակի համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Մեզ համար առաջնային կար—որություն է տարածաշրջանում կայունության — տ—ական խաղաղության հաստատումը — համագործակցության ծավալումը:
Ռազմավարական առումով, Հարավային Կովկասը կար—որ է ոչ միայն իր աշխարհագրական դիրքի — բնական հարուստ պաշարների առումով, այլ նա— այն բանի շնորհիվ, որ այստեղով են անցնում Հարավ-Հյուսիս — Ար—ելք-Ար—մուտք կապող առանցքային ուղիները, որոնց լիարժեք օգտագործումը հնարավոր է միայն հակամարտությունների հաղթահարման — բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով: Դրանից կշահեն բոլորը:
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գործադրել ամեն ջանք այդ օրը մոտեցնելու համար: